Այսօր Կառավարության շենքի մոտ իրականացված ակցիայից հետո քաղաքացիները երթով շարունակեցին իրենց բողոքի ակցիան դեպի քաղաքապետարան։
Քաղաքացիները քաղաքապետի համար անակնկալ էին նախատեսել՝ նրա համար ելակով և մորիով տորթ էին պատրաստել՝ հիսուն կոպեկանոցի տեսքով։
Տորթի վրա կար նաև գրություն՝ «Կերե՛ք, կշտացե՛ք...»:
Նշենք, որ չնայած ոստիկանության հետ երկար բանակցություններին՝ ակտիվիստներին թույլ չէր տրվում տորթը մտցնել քաղաքապետարան։
Ակցիայի վերջում քաղաքացիներին միացավ նաև Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, ով հանձն առավ տորթը տանել քաղաքապետարան։ Վերջինս տորթը հանձնել է կազմակերպչական բաժին, որպեսզի փոխանցեն Տարոն Մարգարյանին:
Թե ինչպես Դավիթ Սանասարյանը տորթը մտցրեց քաղաքապետարան, առաջարկում ենք դիտել մեր պատրաստած տեսանյութում։