Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ 6 օր տևած քաղաքացիական ընդվզումը երեկ հաղթանակեց: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց սակագնի բարձրացման գործընթացը: Այս լուրը մեծ ոգևորությամբ ընդունեցին կանգառներում ակցիաներ իրականացնող քաղաքացիները: Կազմակերպվեց հաղթական երթ՝ դեպի Ազատության հրապարակ, այնուհետև՝ Մաշտոցի պուրակ- Հանրապետության հրապարակ-Օպերա: Երևանի փողոցներում տիրում էր իսկական տոնական ու հաղթական տրամադրություն:

Առաջարկում ենք դիտել Lurer.com-ի պատրաստած տեսանյութը.