Չնայած Տարոն Մարգարյանը կասեցրեց տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշումը, ակտիվիստ քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցերը Քաղաքապետարանի առջև:
Տասնյակ քաղաքացիներ նստացույց են սկսել։ Նստացույցն անժամկետ է։
Նշենք, որ քաղաքացիները պահանջում են աշխատանքից ազատել և պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին՝ «խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ հրահրելու, իրենց լիազորությունները չարաշահելու և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ դրսևորելու համար»:
Ահա թե ինչպես են ոստիկանները «պաշտպանում» Քաղաքապետարանը նստացուցավորներից.