Իրանի քաղաքացի Խաթուն Խոյքանին 15 տարվա սպասումներից հետո կյանքի 100-րդ տարում ԱՄՆ-ի քաղաքացիություն է ստացել՝ այդպիսով դառնալով ամերիկյան անձնագիր ստացած ամենածեր մարդը. շաբաթ օրը տեղեկացնում է Associated Press-ը:
Խոյքանին պաշտոնապես ամերիկուհի է դարձել Լոս Անջելեսում հանդիսավոր արարողության ժամանակ, որի ընթացքում ամերիկյան անձնագիր է բաժանվել 3,7 հազար նոր քաղաքացու: Կինը այս օրվան սպասում էր 15 տարի: Նա ԱՄՆ էր ժամանել 1998-ին՝ իր ընտանիքի հետ վերամիավորվելու համար: