Հինգշաբթի Լոս-Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է երկու հայերի, որոնք կասկածվում են Գլենդելի բնակիչ Ջոշուա Վեսթի սպանության մեջ: Այդ սպանությունը, ինչպես նշում է թերթը, դատախազները բնութագրել են ատելության հողի վրա կատարված հանցագործություն, ինչի պատճառը սեռական կողմոնորոշումն է: Այս մասին տեղեկացնում է Glendale News-Press-ը:
33-ամյա Վեսթը սպանվել է ապրիլի 24-ին' Սան –Վելիում: Սպանությունից 2 օր հետո ձերբակալվել է 28-ամյա Հաչիկ Մասկովյանը, իսկ վերջինիս եղբայրը' Հովհաննես Մասկովյանը ձերբակալվել է անցած հինգշաբթի Լոս-Անջելեսի ոստիկանության կողմից:
Նույն օրը սպանության կասկածանքով ձերբակալվել է նաև 19-ամյա Նազարեթ Բայամջյանը:
Հ.Մասկովյանի փաստաբան Ռոբերտ Յուսեֆյանը նշել է, որ դատախազները գործի առնչությամբ ապացույցներ չեն հայտնաբերել և այս ընթացքում իրեն շատ քիչ տեղեկատվություն են տրամադրել հանցագործության' իրենց վարկածի վերաբերյալ:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի' 30.07.2013թ. համարում: