Oգոստոսի 6-ին՝ ժամը 08.19-ին, տեղեկություն է ստացվել, որ Շաքի-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 18 ՍՏ 150 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ռ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Տուժածներ չկան: