Ըստ ИА REGNUM ռուսական լրատվամիջոցի տվյալների' Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը մեկնել է հանգստի և նրան փոխարինում է օգնականը' Անիկինը. Լրատվամիջոցը նաև ներկայացնում է, որ Մարգարյանի աշխատանքը դժվարանում է հայերենին չտիրապետելու պատճառով:

ՄԻՊ-ի խորհրդական Երանուհի Թումանյանը ԳԱԼԱ-ին տեղեկացրեց, որ այսօր իրենք հեռախոսազանգ են ունեցել Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի հետ և ներկայացրեց գործի հետ կապված վերջին զարգացումները և նշեց, որ վերոնշյալ ինֆորմացիան փոքր-ինչ խեղաթյուրված է.

«Իրականում ինֆորմացիան մի փոքր խեղաթյուրված է ներկայացված. Դեռ ի սկզբանե հայտարարվել էր, որ փաստաբանների խումբ է լինելու, որը ղեկավարելու է Ռուբեն Մարգարյանը, այսինքն գործում է փաստաբաններից կազմված խումբ, և Անիկինը ոչ թե փաստաբանին փոխարինող է, այլ պարզապես այդ խմբի փաստաբաններից, ով նույնպես այդ ոլորտում մասնագիտացված ու պրոֆեսիոնալ փաստաբան է:

Լեզվի հետ կապված, բնականաբար, խնդիր կա, բայց դա ոչ թե կապված է փաստաբանի հասկանալու կամ չհասկանալու հետ, այլ օրենսդրության, ընդհանրապես թե՛ ՀՀ և թե՛ ՌԴ օրենսդրության: Յուրաքանչյուր քննչական գործողություններում, երբ կարող են անհասկանալի հասկացություններ լինել, ցանկալի է, որ լինի թարգմանիչ, բնականաբար, երբ իրականացվում են քննչական գործողությունները, միշտ ներկա է լինում քննիչների կողմից առաջադրվող թարգմանիչը, ինչ վերաբերում է ուղղակի թարգմանչի, հենց այսօր միջնորդություն է ներկայացվել համապատասխան քննիչի, որ բացի այն հիմնական թարգմանչից, ով ներկա է գտնվում հիմնական քննչական գործողություններին, լինի առանձին թարգմանիչ, որ մշտապես ուղեկցի և լինի փաստաբանների հետ:

Մանրամասներն՝ այստեղ