Այսօր' օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, 61-ամյա Կարեն Ղարիբյանը, վարելով «Միցուբիշի» մակնիշի 32 00 978 համարանիշի ավտոմեքենան, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ-ին նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Վթարի հետեւանքով վարորդը եւ ավտոմեքենայում գտնվող ուղեւորներ, Շուշի քաղաքի բնակիչ, 54-ամյա Գոհար Մկրտչյանը, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ռուզաննա Մկրտչյանը եւ 6-ամյա Արթուր Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Քիչ առաջ shamshyan.com-ը հայտնեց, որ ժամը 20:50-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխված 6-ամյա երեխան մահացավ:

Մանրամասներն՝ այստեղ