Հնդկաստանի կառավարությունը հավանություն է տվել երկրում միայն կանանց համար նախատեսված առաջին բանկի ստեղծման գաղափարին: Այն կունենա նախնական 160 մլն դոլար կապիտալ: Այս մասին գրում է NDTV-ն:

Նոր բացված բանկի գրասենյակը տեղակայված է լինելու Նյու Դելիում: Երկրի տարբեր հատվածներում այն կունենա 6 մասնաճյուղ: Բանկն իր դռները կբացի արդեն այս տարվա նոյեմբերին: Նախատեսվում է, որ այնտեղ աշխատելու են բացառապես կանայք և վարկեր տրամադրվելու են միայն կանանց: