Շվեյցարական ֆինանսիստներն աշխարհի ամենագեղեցիկ վալյուտա են ճանաչել ուկրաինական գրիվնան, հաղորդում է «УНИАН»-ը: Այդպիսի որոշում է կայացվել Միջազգային ֆինանսական բանկի գեղագիտության հարցերով հանձնաժողովի ամենամյա նիստի աշխատանքի արդյունքում:
Առավել գեղեցիկ դրամանիշերի հնգյակում են ընդգրկվել նաև ավստրալիական դոլարը, եվրոն, բուլղարական լևը և ամերիկյան դոլարը:
Այս կոչմանը ուկրաինական գրիվնան արժանանում է արդեն երկրորդ անգամ: 2008թ.-ին Միջազգային ֆինանսական բանկը ուկրաինական դրամը ոչ միայն ճանաչեց ամենագեղեցիկը, այլև մաշվածության հարցում ամենադիմացկուն արժույթը: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն: