Նյույորքցի պլաստիկ վիրաբույժն անվճար կոսմետիկ գործողություններ է խոստանում ցանկացածին, ով իրեն կծանոթացնի իր երազանքի աղջկա հետ: Ինչպես հայտնում է «Lifenews.ru»-ն, պլաստիկ վիրաբուժության և աչքի վիրահատության ոլորտում ծառայություններ մատուցող հեղինակավոր կլինիկայի սեփականատեր Էմիլ Չինը խոստանում է անվճար կոսմետիկ գործողություններ այն մարդուն, ով իր համար կատարյալ կին կգտնի: 47-ամյա բժիշկը պատրաստ է 100 դոլար վճարել առաջին աղջկա հետ ժամադրության համար: Երկրորդ թեկնածուի համար վիրաբույժն, ըստ ցանկության, առաջարկում է 200 դոլար կամ աչքի թարթիչների աճեցում, երրորդ աղջկա համար՝ 300 դոլար կամ բոտոքսի ներարկում, չորրորդի համար՝ 400 դոլար կամ մաշքը հարթեցնող Juvederm գելի ներարկում, հինգերորդի համար՝ 500 դոլար կամ մեկ աչքի լազերային վիրահատություն: Չինը մանրամասն նկարագրել է իր ապագա ընկերուհուն ներկայացվող բոլոր պահանջները: Ըստ նրա՝ իր իդեալը «27-ից 35 տարեկան շատ նիհար սպիտակամորթ աղջիկ է, ով ԱՄՆ ամենահամբավավոր համալսարաններից մեկի շրջանավարտն է»: Բացի այդ, իր հնարավոր ընտրյալը պետք է լինի քրիստոնյա, ունենա արտասմահմանյան ուղևորությունների փորձ, բնակվի առնվազն մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաքում և սիրի շներին: Էմիլը խոստովանել է, որ ինքը հարմար թեկնածուների առաջարկներ շատ քիչ է ստանում: Այն պահից ի վեր, ինչ ինքը հայտարարել է իր փնտրտուքների մասին, ծանոթացել է ընդամենը երկու կանանց ներկայացրած անձնական տեղեկությունների հետ, և նրանցից ոչ մեկը չի համապատասխանել իր իդեալին: «Գործը դժվար է առաջ գնում, քանի որ ես շատ բծախնդիր եմ: Ես խելագառ չեմ, այլ պարղզապես ցանկանում եմ ինձ համար գտնել ճիշտ աղջկա, ով ինձ հարմար կլինի և կսիրի ինձ»,-դժգոհում է Չինը: