Բաց նամակ ՀՀ Նախագահ Պարոն Սերժ Սարգսյանին
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Ձեզ են դիմում Բանակում մոլորված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամները, բսրեկամները, գյուղի բնակիչները և նրանք, ովքեր ճանաչում են Հակոբ Ինջիղուլյանին:
Բաց Նամակ
Մենք գիտենք, որ այսօր Բաքու է ժամանելու Ռուսաստանի Դաշնության Նախագահը՝ Վլադիմիր Պուտինը՝ իր հետ տանելով մի շարք պաշտոնյաների, այդ թվում Պաշտպանության նախարարին:
Խնդրում ենք ձեզ, օգտվելով այս առիթից, կապվել ՌԴ Նախագահին (գուցե դեսպանատան միջոցով) միջնորդություն կատարի մեր երեխայի համար:
Մենք մտածում ենք, որ ձեր անձնական կապերը և մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը թույլ կտա մեզ դիմել նրան և ստանալ օգնության ձեռք:
Մենք միայն ավելացնենք մեր կողմից, որ ճանաչելով երեխային՝ կարող ենք ասել, որ հարցազրույց ասվածը, որը մեզ ցուցադրեցին, դա թելադրված տեքստ էր, նրա արտահայտությունների մեջ մենք նկատեցինք վախ ու սարսափ:
Նա չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Նա շատ հարգված է եղել:
Խնդրում եմ, աղաչում եմ՝ օգնեք մեր տղային, քանի դեռ ամեն բան վերջացած չէ:
Նախապես շնորհակալություն:
Զինվորի Մայր, Հայր , Եղբայր, ազգականներ, Ընկերներ և Ոսկեվազ համայնք: