Ինչպես պնդում է APA ադրբեջանական գործակալությունը, օգոստոսի 6-ին ժամը 00.50-ի սահմաններում հայ-ադրբեջանական զորքերի շփման Բերդ-Ղազախ կրակագծում ադրբեջանական կողմից բացված կրակից իբրև թե ծանր վիրավորվել է գումարտակի հրամանատար մայոր Արմեն Սարոյի Ավելյանին:
Լուրեր.com-ը զրուցեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, վերջինս նշեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
«Նման դեպք տեղի չի ունեցել»,- ասաց Հովհաննիսյանը: