Galatv.am - Շատ իշխանամետ փորձագետներ և ԶԼՄ-ներ հակված են այն կարծիքին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու Իլհամ Ալիևին օժանդակության մի ժեստ էր Ռուսաստանի նախագահի կողմից, և սա Ադրբեջանում վերածեցին լավ ինքնափիարի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Սակայն նրա խոսքով՝ բոլորս էլ գիտենք, որ Ռուսաստանը հետապնդում է իր շահերը տարածաշրջանում, և Ադրբեջանը այս առումով կարևոր առանցքային պետություն է այն առումով, որ խոշոր էներգակիր է, նավթագազային ոլորտում, կարելի է ասել, որ վերածվում է լուրջ խաղացողի տարածաշրջանում:

«Եվ Պուտինը փաստորեն փորձեց ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս մեծ բաժնեմաս կորզի Ադրբեջանի պետական նավթային ընկերությունից' Ռոսնեֆթի միջոցով: Շատ մասնագետներ նաև հակված են մտածելու, որ Պուտինը փորձում էր Բաքվին ներքաշել Եվրասիական Միության մեջ, և կարելի է ասել, որ չնայած արտաքնապես լավ հարաբերություններին, փոխադարձ ընկերության և եղբայրության մասին հայտարարություններին՝ կան շատ ցավոտ խնդիրներ երկու երկրների միջև: Բաքուն այժմ դժվար թե ցանկանա Եվրասիական Միության հարել, քանի որ լուրջ պրոյեկտներ ունի Արևմուտքի հետ: Այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա' փաստորեն ստացվում է, որ ռազմական համագործակցությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հասնում է միլիարդավոր դոլարների, և սա նույնպես պատահական չէ: Բաքուն նաև ինչ-որ կերպ դիվերսիֆիկացնում է իր զենքի մատակարարումը, գիտենք շատ երկրներից է այն գնում»,- ասել է ադրբեջանագետը:

Բանախոսը նաև անդրադարձել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կապված զավեշտալի միջադեպին, երբ նրա անունը Բաքվում իբրև թե պատահաբար սխալ են հնչեցրել, որը հնչել է որպես հայհոյանք:

Սարգիս Ասատրյանի կարծիքով սա չէր կարող պատահական լինել:

Մանրամասները` այստեղ: