Slaq.am-ը ներկայացնում է քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն իրականացնող կուսակցությունների ամենահայտնի դեմքերի մեքենաները: Այս անգամ մենք կներկայացնենք ՀՀԿ-ի կարկառուն դեմքերի մեքենաները: Հասկանալի է, որ ՀՀԿ-ն ներկայացվածից տասնյակ անգամ շատ մեքենաներ ունի, որոնք իրենց շքեղությամբ հետ չեն մնում ներկայացվածներից:Ներկայացված մեքենաների ընդանուր արժեքը կազմում է 1 737 000 դոլար:

«Toyota Prado» մակնիշի 029 ՕՕ 11 համարանիշներով ավտոմեքենան պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին: Միջինում այն արժե 25 000 ԱՄՆ դոլար:

«Մերսեդես G500» մակնիշի 005 ՕՕ 05 համարանիշներով ավտոմեքենան պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանին: Արժեքը տատանվում է 30 000-180 000 դոլարի սահմաններում:

«S դասի» մեքենան պատկանում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Այս մեքենայի գինը տատանվում է 52 000 դոլարի սահմաններում:

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին է պատկանում այս շքեղ Rolls-Royceը, -որը միջինում արժե 500 000 ԱՄՆ դոլար, ՙMercedes benz 500, որը արժե 80 000 դոլար, Mercedes benz 600, որը արժե 150 000-200 000 դոլար, Range Rover sport 4.2, որը արժե 80 000 դոլար' միջինը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի «Ս» դասի Մերսեդեսի միջին արժեքը 52 000 դոլար է:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին պատկանող Touareg-i գինը միջինում 58 000 դոլար է:

Շքեզ մեքենանարից հետ չի մնացել նաև Մհեր Սեդրակյանը: Նա վարում է Rolls-Royce, որը կարելի է գնել 500 000 դոլարով:

ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի մեքենա Porsche Cayenne-ը միջինում արժե 80 000 դոլար:

Պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանին: Մեքենան արժե 30 000 դոլար:

ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը վարում է Բենթլի, որը արժե 80 000 դոլար:

Մեքենաների ներկայացված գները շուկայական նվազագույն գներն են և հնարավոր է այս նույն մեքենաներից գնել շատ ավելի թանկ գներով: Մի բան հաստատ է, որ եթե ՀՀԿ-ականները իրենց մեքենաներից մեկը վաճառեն, ապա բազմաթիվ խնդիրներ կարելի է լուծել: