Այսօր Կոմիտասի 5 հասցեում փորձում են վերսկսկել նախկինում դադարեցված շինարարությունը: Նշենք, որ այս հասցեում շինարարություն իրականացնող ընկերությունը «Լիբեր» ՍՊԸ-ն է: Ըստ նախատեսվածի' բարձրահարկ շենք պետք է կառուցվի: Բնակիչների խոսքով՝ շինարարությունն ապօրինի է, փակում է հարակից շենքերի լույսը, գրավում իրենց բակը:
Բնակիչները դուրս էին եկել բակ և պահանջում էին դադարեցնել շինաշխատանքները: Ակցիայի ընթացքում քաշքշուկ է տեղի ունեցել ոստիկանության և բնակիչների միջև: Ոստիկանները մասնավորապես թույլ չէին տալիս բնակիչներին քանդել պարիսպները և պահանջում էին չմիջամտել աշխատաքներին:
Ակցիա ընթացքում բնակիչներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, ում շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Այնտեղ էր նաև «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը և ակտիվիստներ:
Լուսանկարը՝ hetq.am-ի: