Slaq.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչ մեքենաներ են վարում հայտնի քաղաքական ուժերի' ամենահայտնի դեմքերը: Առաջին քաղաքական ուժը դա ՀՀԿ-ն էր, որի «ավտոպարկը» բավական շքեղ էր: Այս անգամ կներկայացնենք ՀՅԴ հայտնի դեմքերի մեքենաները:

Վահան Հովհաննիսյանը վարում է Opel Astra մակնիշի մեքենա: Մեքենան բավական պրագմատիկ է և շուկայում նրա միջին գինը արժե 7 000 ԱՄՆ դոլար:

 

Հրանտ Մարգարյանը վարում է Mitsubishi Pajero, որի միջին գինն է 45 000 ԱՄՆ դոլար:

Արմեն Ռուստամյանի մեքենան ծառայողական Toyota Camry է, որը արժե 30 000 ԱՄՆ դոլար:

Գագիկ Գևորգյանը վարում է Mercedes G500, որը բավական թանկարժեք է' մոտ 90 000 ԱՄՆ դոլար:

Միքայել Մանուկյանը վարում է 28 000 ԱՄՆ դոլար արժողությամբ NISSAN Teana:

Դավիթ Լոքյանը վարում է VolksWagen Tuareg, որը շուկայում միջինը կարելի է ձեռք բերել 50 000 ԱՄՆ դոլարով: