Galatv.am - Վարչական դատարանը հետ է ուղարկել «Բարև Երևան» խմբակցության հայցը՝ առ ոչինչ և անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի կողմից ընդունված երկու որոշումները' տրոլեյբուսների, ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեվարձերը թանկացնելու վերաբերյալ: Պահանջը հիմնված էր նրա վրա, որ Երևանի քաղաքապետը, ըստ խմբակցության, ընդունել է ոչ իրավաչափ որոշում: Հիշեցնենք, որ «Բարև Երևանը» գտնում է, որ Տարոն Մարգարյանը սխալ է մեկնաբանել և կիրառել օրենքով իրեն տրված լիազորությունները' դուրս գալով դրանց շրջանակներից:
ԳԱԼԱ-ն զրուցեց խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի հետ' պարզելու համար, թե ինչ հիմքով է դատարանը հետ ուղարկել հայցադիմումը: «Պատճառաբանությունն այն է, որ դատավորը գտնում է, որ ըստ օրենքի՝ մենք հավելյալ ապացուցելու կարիք ունենք, որ Անահիտ Բախշյանը ներկայացնում է խմբակցության տեսակետը: Նրանց պետք է որոշում, որ Անահիտ Բախշյանը Անահիտ Բախշյանն է»,- ասում է Սաֆարյանն ու հավելում, որ hայցադիմումի գլխագիրը կարդալուց հետո դատավորը ասել է, որ իր մոտ 2 ընկալումներ են առաջանում. մի ընկալմամբ ինքը գիտի, որ Անահիտ Բախշյանը խմբակցության ղեկավար է, բայց կարծում է, որ նա որպես անհատ ավագանու անդամ է դիմել դատարան, մյուս դեպքում' նա տեսնում է, որ Անահիտ Բախշյանը որպես խմբակցության անդամ է դիմել, բայց փաստ չունի' հավատալու համար, որ Բախշյանը ներկայացնում է խմբակցությունը:
Մանրամասները` այստեղ: