Bigcaucasus.com-ը գրել է. «Ռուս լրագրող Անա Սահակյանի հետ կապված դեպքը, ով օգոստոսի 12-ին արտաքսվել էր Բաքվի օդանավակայանից իր նախկին ամուսնու ազգանվան պատճառով, մինչ օրս դիվանագիտական առումով չի ստացել ոչ մի գնահատական: Գլամուրային ամսագրի խմբագրին չեն թույլատրել գնալ Ադրբեջան, իբր թե նրա անվտանգության համար և սա առաջին խտրականության դեպքը չէ հայկական ազգանուն ունեցող ռուսազգիների նկատմամբ: Լրագրողի՝ Բաքվի կոլեգաները իրենց ափսոսանքն են հայտնել և խոստացել են օգնել, իսկ ադրբեջանական ինտերնետ ֆորումի ներկայացուցիչները կարծում են, որ լրագրողը պետք է իմանար Երևանի և Բաքվի միջև գոյություն ունեցող հակամարտությունը և Ադրբեջան գնալուց առաջ փոխեր անձնագիրը:

«Ասում են, որ հնարավոր է, որ ինձ չթողնեն Բաքու: Եկեք փորձենք: Եթե ինչ-որ բան այն չլինի, հետ կվերադառնամ»,- գրել է Conde Nast հրատարակչական տան խմբագիր Աննա Սահակյանը Շերեմետևոյում թռիչքից առաջ: Իզուր էր, որ լրագրողուհին լուրջ չվերաբերվեց բազմաթիվ զգուշացումներին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ազգանունով Ադրբեջանում ման գալը, ենթադրվում է, շատ վտանգավոր է: Համենայնդեպս հայկական ազգանվամբ, ծագումով ռուսին հենց այդպես են բացատրել օդանավակայանում. «Սա արվում է հենց Ձեր անվտանգության համար»: Լրագրողուհուն հյուրասիրել են թեյ և առաջարկել են մյուս անգամ Ադրբեջան այցելել անձնագիրը փոխելուց հետո:

Լինելով քաղաքականությունից բավականին հեռու՝ Սահակյան ազգանունը ստանալով նախկին ամուսնուց և հավանաբար որդու համար ազգանունը պահպանած լրագրողուհին սկսել է լաց լինել և բացատրել, որ նա ազգությամբ ռուս է: Իր այս քայլը նա որակել է թուլություն և ամաչել է դրա համար, որովհետև, ինչպես նա է իր Facebook-յան էջում գրել, հպարտանում է իր ազգանվամբ և կփոխի այն, միայն եթե կրկին սիրի: Ես ափսոսում եմ, որ վախեցա և լաց եղա, ես պետք է նրանց ասեի, որ հպարտանում եմ իմ ազգանվամբ և հեռանայի: Դա հավանաբար հոգնածությունից էր: Ես չեմ դառնա ազգայնամոլ և չեմ ատի Ադրբեջանը, սակայն արդյոք պարզ չէ, որ բոլոր մարդիկ հավասար են Աստծո առաջ, և եթե մենք չներենք մեկմեկու, մեզ համար երջանկություն չի լինի»:

Իր վրա զգալով ազգային պատկանելության հետապնդումը՝ Աննա Սահակյանը իր գործընկերներին խնդրեց տարածել հետևյալ խոսքերը. «Մի դատեք մարդկանց իրենց ազգային պատկանելությամբ»: Իսկ Ադրբեջանի նախագահին խորհուրդ տվեց. «Պարոն Ալիև, դարձեք տղամարդ և կատարեք հեղափոխություն հայ ազգի հետ հարաբերություններում»:

Մանրամասները` այստեղ: