Սերժ Սարգսյանն օգոստոսի 17-ին Ծաղկաձորում մասնակցել է «Բազե-2013» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը: Նախագահը ծանոթացել է «Բազե-2013» հավաքի անցած օրերին տեղի ունեցած միջոցառումներին, ներկա գտնվել հավաքի շրջանակներում կազմակերպված սպորտային մի շարք մրցաձևերի եզրափակիչ փուլերին, սեղանի թենիս խաղացել բազեականների հետ: