Կրասնոյարսկում բժիշկները փրկել են հիվանդի կյանքը, ում գլխի մեջ անհայտ պատճառներով հայտնվել է մետաղական աթոռակի ոտքը:

40-45 տարեկան բարդ հաճախորդը աթոռակի ոտքը գլխում հայտնվել է շրջանային կլինիկական հիվանդանոցում օգոստոսի սկզբներին: Աթոռակի ոտքերից մեկը 11 սմ խորությամբ մտել էր հիվանդի գլխուղեղի մեջ: Այս մասին հաղորդում են Կրասնոյարսկի շրջանային կլինիկական հիվանդանոցի մամլո ծառայությունները:

Արտակարգ նյարդավիրաբուժական վիրահատությունը տևել է մոտ 3 ժամ: Ըստ վիրահատության նեյրովիրաբույժ Պավել Ռուդնինկոյի՝ հիվանդը վիրահատվել էր առանց բարդությունների, իսկ այսպիսի խոշոր օտար մարմնի հեռացումից հետո հիվանդի մոտ նույնիսկ չի նկատվել արյունահոսություն:

Վիրահատությունից հետո հիվանդը 2 շաբաթ մնացել է վերակենդանացման բաժանմունքում շատ ծանր վիճակում: Հիմա նրա վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում: Հիվանդը ակտիվ կերպով վերականգնվում է: Նա կարող է հիշել իր անունը, հասկանալ, թե որտեղ է գտնվում և ինքնուրույն կարողանում է սնվել: Չնայած ուղեղի վնասվածքի ծանր աստիճանին՝ նրա մոտ չեն նկատվում առանձնակի շարժողական խանգարումներ:

Սակայն տղամարդը դեռևս շատ վատ է խոսում, և հասկանալ, թե ինչպես է նրա գլխի մեջ հայտնվել աթոռակի երկաթե ոտքը, ներկայումս անհնար է: Միայն պարզ է այն, որ վնասվածքը ստանալու պահին նա եղել է բացառապես սթափ վիճակում: