Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի առաջացման մեջ մեղադրվող բեռնատար ավտոմեքենայի վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանից արդեն մի քանի օր ընտանիքը լուր չունի: Ընտանիքի անդամներն անհանգստացած են: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցեց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Լիլիթի խոսքերով՝ այս ամբողջ ընթացքում գեթ մեկ անգամ Հրաչյայի հարազատներից ոչ մեկին չի հաջողվել գոնե հեռախոսազրույց ունենալ Հրաչյայի հետ և լսել նրա ձայնը: Չնայած որ դեպքից անմիջապես հետո թե՛ Ռուսաստանում հայերի միությունից, թե՛ Ռուսաստանում գործող ՀՀ դեսպանատնից վստահեցնում էին, որ որևէ խնդիր չկա, և կկարողանան կազմակերպել այնպես, որ Հրաչյան հեռախոսով խոսի հարազատների հետ:
Լիլիթ Հարությունյանը նաև ասաց, որ Հրաչյայի եղբայրը, ով 20 օր առաջ մեկնել էր Մոսկվա նրա հետ հանդիպելու, մինչև այժմ չի կարողացել հանդիպել Հրաչյայի հետ:
«Հորեղբորս այդպես էլ չի հաջողվում հանդիպել հորս հետ: Գիտեք, մեզանից գոնե մեկը չի լսել նրա ձայնը, որ հանգիստ լինենք»:
Լիլիթ Հարությունյանն իր մտահոգությունը հայտնեց, որ փաստաբանի հետ ևս նրանց զրուցել չի հաջողվում, որպեսզի գոնե իմանան Հրաչյայի հետ հանդիպե՞լ է արդյոք Ռուբեն Մարգարյանը, և ինչպե՞ս է Հրաչյայի առողջական վիճակը, որպիսությունը:
Մանրամասները կարդալ սկզբնաղբյուր կայքում։