ՀՀ ՊՆ եւ զինված ուժերը, նաեւ հրամանատարները, զինծառայողները եւ հայ ժողովուրդը բոլորը սպասում են Հակոբի վերադարձին: Անկախ ամեն ինչից՝ մենք միշտ ասել ենք եւ կրկնում ենք, որ հայկական կողմը պատրաստ է հետ ընդունել մեր զինվորին, մենք սպասում ենք մեր երեխային եւ հայտարարում ենք, որ նրա նկատմամբ ոչ մի քրեական հետապնդում չի իրականացվի:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում այսպես հայտարարեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը արդեն հրապարակեց հայալեզու խայտառակ մի հարցազրույց, որտեղ հայազգի ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը մի քանի րոպե շարունակ իր դժգոհություններն ու գանգատներն էր հայտնում հայկական զինված ուժերի եւ բանակում տիրող բարքերի ու երեւույթների վերաբերյալ:
Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ զարմանալի չէ այդ հարցազրույցի բովանդակությունը, քանի որ Ադրբեջանը միշտ էլ նման կերպ է վարվել, եւ դա բնորոշ ձեռագիրն է այդ երկրի:
«Մեկ տարի շարունակ ադրբեջանական ռազմագերին Հայաստանում է, բայց մի՞թե հայկական կողմը կգնա նման ստոր քայլերի, այո, կարող էր, բայց դա մարդկային եւ ազգի բարոյականության եւ մեթոդների հարց է: Երբ որ մի պետությունը, մի հասարակությունը առաջնորդվում է խորհրդային, միջնադարյան, սուլթանական արժեհամակարգով ու բարոյականություններով, ապա սպասել հրաշքների, կլինի միամտություն:
Եւ Ադրբեջանի համար միշտ էլ գլխավոր հարվածը եղել է այն, որ մենք հայտարարել ու ասել ենք, որ գրկաբաց ենք ընդունում մեր զավակներին, մեր երեխաներին, անկախ ամեն ինչից՝ սպասում ենք, մեզ համար կարեւորը ոչ թե այն է, թե ստիպելով ու ճնշումների տակ ինչ են կորզել նրանցից, այլ այն, որ նա՝ Հակոբը, ողջ ու առողջ վերադառնա... Հայտարարում ենք դարձյալ, որ հայկական կողմը երեխաների վերադարձից հետո որեւէ քրեական հետապնդում չի իրականացնում, որովհետեւ շատ լավ գիտի իրենց ձեռագիրն էլ, իրենց մտածելակերպը եւ գործելակերպն էլ:
Մանրամասները` այստեղ: