165000 մարդ դիմում է ներկայացրել Mars One ծրագրի շրջանակներում դեպի Մարս մեկ ուղղությամբ տոմս ձեռք բերելու համար:

Ծրագրի կազմակերպիչներին զարմացրել է Կարմիր մոլորակ անվերադարձ մեկնել ցանկացողների թիվը: Առաջին 4 բնակիչները, ովքեր համայնք կստեղծեն Մարսի վրա, կմեկնեն 2023-ին:
Ավելի քան վստահ եմ, որ եթե հրապարակվի վիճակագրություն, թե ազգային ինչպիսի խճապատկեր են արտացոլում վերոհիշյալ 165000 Մարս արտագաղթողները՝ մոտ 70 տոկոսը անպայման հայեր են լինելու: Սա նորանոր տարածքներում գաղթօջախներ ստեղծելու մեր մոլուցքը հագուրդ տալու բացառիկ հնարավորություն է:
Անկասակած, հետագայում հերթեր կկուտակվեն Հայաստանում Մարսի հյուպատոսության շենքի առաջ՝ «Հայրենակիցներ» ծրագրով տիեզերքում արտոնյալ վերաբնակեցման իրավունք ձեռք բերելու համար:

 

Վարուժան Բաբաջանյան