Ռուսաստանը կոչ է արել ԱՄՆ-ին զերծ մնալ Սիրիայի վրա ուժային ճնշում գործադրելուց, սադրանքի չենթարկվել եւ աջակցել քիմիական զենքի հարցով ՄԱԿ հանձնաժողովի համար պայմաններ ստեղծելուն: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ «Սիրիայում ռազմական միջամտություն իրականացնելու վերաբերյալ Վաշինգտոնի կողմից վերջին օրերին հնչող հայտարարությունները Մոսկվան խորն անհանգստությամբ է ընդունել: Տպավորությունն այնպիսին է, որ որոշ շրջանակներ բացահայտ փորձում են շրջանցել խաղաղ կարգավորման հարցով միջազգային համաժողով գումարելու ռուս-ամերիկյան ջանքերը»: