Սովորաբար, բազմության առաջ սիրելիին ամուսնության առաջարկ անելը համարվում է բավական ռոմանտիկ քայլ և, որպես կանոն, ունենում է ոչ պակաս ռոմանտիկ ավարտ, սակայն այն, ինչ տեղի է ունեցել Դուբայի առևտրի կենտրոններից մեկում, անչափ հեռու է «happy end»-ից։

Ինչպես նշում է Daily Mail-ը, ներկայացված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է սիրահարված «Ռոմեոն» անծանոթների աչքի առաջ ծնկի իջնում ու իր ընկերուհուն խնդրում ամուսնանալ իր հետ, սակայն վերջինս ի պատասխան վերցնում է իր կողքին կանգնած երաժիշտի կիթառն ու գործիքով ամբողջ ուժով հարվածում տղայի գլխին։

Ըստ ամենայնի՝ առաջարկից դժգոհ աղջիկը կիթառը նետում է հատակին ու անխոս հեռանում։ Զավեշտալի տեսանյութը հայտնվել է YouTube ժամանցային կայքում։