Այսօր Հայաստանում գլխավոր խնդիրը բարոյահոգեբանական վիճակն է, ավելի կոնկրետ' այն դեմքերն ու դեպքերը, որոնց պատճառով երկիրն այս վիճակում է հայտնվել, ու մենք միանգամայն արդարացված ենք համարում հենց այդ թեմաների շուրջ խոսելը:
Մենք փորձում ենք հասկանալ' որտեղ ենք մենք, որքան է սա տեւելու եւ ինչու ենք այստեղ հայտնվել, մենք փորձում ենք հասկանալ' որտեղ, ում պատճառով ու ինչու հայտնվեցինք այս խորը անկման մեջ' ազգովի, այնքան, որ այլեւս փրկության միակ ելքը մեր շատ հայրենակիցների համար օտար ափերն են դարձել, գումարած, որ այսօր հայ մարդը գտնվում է խորը բարոյահոգեբանական անկման մեջ, ու իրավիճակի դրական ելքի մասին խիստ կասկածներ կարելի է հայտնել:
Իսկ կասկածները կան, քանի շատերն այլեւս հույս չունեն' կբարելավվի վիճակը: Այս պահի դրությամբ այս պաշտոնյաների առկայության դեպքում կարող ենք հաստատ ասել' վիճակը չի փոխվելու, քանի որ իշխանական ողջ համակարգը ներսից փտած է, չի փոխվելու, քանի որ եթե ոստիկաններն ավելի շուտ զբաղված են իրենց PR-ով, քան իրական գործունեությամբ,
եթե Արդարադատության համակարգը չունի անկախություն, եւ ըստ հայեցողության է արդարադատություն իրականացնում, եթե կրթության մակարդակը ծայրահեղ ցածր է, իսկ կրթության նախարարն ավելի շուտ ֆեյսբուքագիտության մեջ է հմտանում, եթե ԱԺ-ում ավելի շուտ զբաղված են միմիայն ժողովրդին կեղեքող օրենքներ ընդունելով ու երկարատեւ ճանապարհորդությունները ֆինանսավորելով,
եթե Մշակույթի նախարարի հակամշակութային վարքի մասին լեգենդներ են հյուսվում,եթե մայրաքաղաքն անխղճաբար կործանում են, եթե երկրիս վարչապետն ինքը օֆշորագիտության մասնագետ է հռչակվում, ապա հասկանում եք, տրամաբանական է, որ այսպես գնալու դեպքում ոչինչ չի փոխվելու, ու ոչինչ առաջ չի գնալու, հակառակը' մի բան էլ հետընթաց ենք ապրելու:
Ու մենք, այո, այս բոլոր ոլորտներին ու դրանց պատասխանատուներին շարունակելու ենք անդրադառնալ, քանի որ այս մարդիկ են հիմնական պատճառը, որ այսօր այսքան թշվառ վիճակում ենք հայտնվել, ու այս նույն մարդիկ պարտավոր են մեզ հաշվի առնել' ներկայացնելով հաշվետվություն իրենց գործունեության մասին:
Irakan.info-ն շարունակելու է իր աշխատանքը' անդրադառնալով բոլոր պաշտոնյաներին' կապված նրանց գործունեության հետ: Մենք նաեւ հետայսու հրապարակայնացնելու ենք բոլոր տեսակի արձագանքները' սկսած կասկածելի հեռախոսազանգերից, վերջացրած նույնքան կասկածելի նամակներից նույն պաշտոնյաների միջնորդավորված անձանց կողմից' կապված մեր հրապարակումների հետ:
Իրականում մենք բոլորս էլ հասկանում ենք, որ իշխանական համակարգում աժիոտաժ է սկսվել' կապված 2018 թվականի նախագահական ընտրությունների հետ, որում միանգամայն անտեսվում է հայ ժողովրդի կամքն ու ցանկությունը: Այս կապակցությամբ եւս irakan.info-ն սկսելու է շարք' նվիրված 2018 թվականի ընտրություննների նախագահացուներին' մեկ առ մեկ մեկ ներկայացնելով նրանց ու նրանց գործունեությունը:
Խառնաշփոթն սկսվել է, հասանք