Փորձագետները կազմել են համեմատական աղյուսակ և նկարել են աշխարհի այն երկրների քարտեզը, որոնց բաժնեմասը պոռնոգրաֆիական համացանցային կայքերի մեջ մեծ է: Այս մասին հաղորդում է «newsru.com» կայքը:
Ըստ կայքի հրապարակման՝ այդ առումով համաշխարհային առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ գտնվում են 428 մլն. պոռնոկայքի հոստինգներ: Դա կազմում է այդ բովանդակությամբ համաշխարհային համացանցային ռեսուրսների 60 %-ը: Ընդ որում, ամերիկյան պոռնոկայքերի 2/3-ը հոստինգավորվում են Կալիֆորնիայում:
Երկրորդ տեղում 26 %-ով զբաղեցնում է Նիդերլանդները: Այստեղ գրանցված է 187 մլն. պոռնոկայք: Հետո, համեմատաբար «համեստ ծառայողական ցուցակով», գալիս է Մեծ Բրիտանիան՝ իր 7 %-ով կամ որ նույնն է 52 մլն. կայքերով: Չորրորդը Գերմանիան է 8 մլն. կայքով կամ 1%-ով: Այնուհետև գալիս են Ֆրանսիան (0,78%, 5մլն կայքով), Կանադան (0,3%, 2 մլն կայքով), Ավստրալիան (0,3%,մոտ 2 մլն. կայքով), Ճապոնիան (0,27%,մոտ 2 մլն. կայքով), Բրիտանական Վիրջինյան կղզիները (0,21%, 1 մլն. կայքով) և Չեխիան (0,21%, 1մլն. կայքով):
ԱՊՀ անդամ երկրներից առաջին 20 երկրների ցանկում են՝ Ուկրաինան (գտնվում է 11-րդ տեղում, ունի 1,1 մլն. պոռնոկայք) և Ռուսաստանը ( գտնվում 18-րդ հորիզոնականում, ունի 638 հազար պոռնոկայք):
Տվյալները հավաքել է Կալիֆորնիայի «MetaCert» ընկերությունը՝ 2011թ. դեկտեմբերից 2013 թվականի օգոստոս ժամանակահատվածում:
Հեղինակ:«Փաստինֆո»