ԳԱԼԱ 75-ամյա Սվետլանա Գրիգորյանը Ախուրյան համայնքի բնակիչ է, ապրում է տնակում սոցիալապես անապահով վիճակում: Երկու տարի առաջ վառելափայտ հավաքելիս վնասել է աչքը, մինչև օրս բուժվում է, սակայն վիրահատության համար միջոցներ չունի: 30 հազար դրամ թոշակը չի բավարարում անգամ դեղերի համար: Տնակային պայմանները ևս բարվոք վիճակում չեն, սպասում է, որ Ախուրյան համայնքի շինարարությունը կավարտվի, և երկրաշարժից 25 տարի անց նոր բնակարան տեղափոխվելու հնարավորություն կստանա: