Ավստրալիայում փրկել են զբոսաշրջիկին, ով 2 շաբաթ մնացել է Արևմտյան Ավստրալիա նահանգի կազմի մեջ մտնող կղզում: Ռայան անունով տղամարդը վախեցել է դուրս գալ կղզուց, քանի որ նրան հետապնդելիս է եղել կոկորդիլոսը: Այս մասին հաղորդում է Agence France Press-ը:

Կղզում Նոր Զելանդիայի բնակչին շաբաթ երեկոյան՝ օգոստոսի 31-ին, նկատել է Կալումբուրուի բնակիչ Դոն Մաքլեոդը:

Մաքլեոդի խոսքերով՝զբոսաշրջիկը շատ էր վախենում, որ կոկորդիլոսը կուտի իրեն: Ավստրալիացին հայտարարել է, որ կոկորդիլոսը, որի մասին ասել է Ռայանը, իսկապես ապրում է կղզու մերձակայքում, և նրան մի քանի անգամ տեսել են ցամաքին շատ մոտ: Հարձակվե՞լ է արդյոք նա որևէ մեկի վրա, հայտնի չէ: