www.tert.am Լոնդոնի 37-հարկանի երկնաքերը մահացու ճառագայթներ է անդրադարձնում: Անգամ ամպամած եղանակին շենքի դիմացի մայթին՝ այնտեղ, որտեղ ընկնում են արևի ճառագայթների անդրադարձները, հնարավոր է ձու եփել, գրում է Daily Mail-ը:

 

Արևին նայող շինությունը, որն իր հնաոճ բջջային հեռախոսի նմանությամբ արտաքին տեսքի համար հայտնի է Walkie Talkie Tower անունով, որպես հայելի է ծառայում։

 

Անցած շաբաթ Մարթին Լինդսեյը կայանել է այդտեղ իր Jaguar-ը մեկ ժամով, իսկ վերադառնալուց հետո տեսել, որ այն տաքությունից հալչել է:

 

Երբ քաղաքում ջերմաստիճանը 25 աստիճան է, երկնաքերի դիմաց ջերմաստիճանը հասնում է մինչև 38 աստիճան, իսկ մի քանի վայրկյան անց՝ 42 աստիճանի:

 

Այս նորակառույցը Լոնդոնի նոր հեղինակավոր նախագծերից է: Այն արժեցել է 200 միլիոն ֆունտ ստեռլինգ և պետք է ավարտին հասցվի հաջորդ գարնանը: Սակայն, մինչ այդ Ուրուգվայում ծնված ճարտարապետ Ռաֆայել Վինոլին և մյուս նախագծողները պետք է լուծեն ճառագայթների առաջացրած խնդիրը: