ԳԱԼԱ ԵՄ-ի երեկվա պաշտոնական հայտարարությունը դեռևս չի նշանակում, որ վերջինս պատրաստ է համագործակցությունը շարունակել Հայաստանի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը և բացատրեց, որ հայտարարության մեջ ընդամենը ասվում է'քանի որ ՀՀ-ն ԵՄ-ի և Մաքսային միության հետ համագործակցությունը համադրելու պատրաստակամություն է հայտնել, ԵՄ-ն կսպասի ՀՀ-ի կողմից այդ համագործակցության մոդելի առաջարկին, ապա կկայացնի որոշումը:

 

«Եւ-և»-ը ի չիք եղավ: Ես չեմ նախանձում մեր իշխանություններին, որովհետև հիմա բոլորը սպասում են նրանց բացատրություններին»,- ասաց Արզումանյանը:

 

Նա բնական համարեց այն հանգամանքը, որ առաջինը հենց Եվրոպայի հետ համագործակցությունը նախաձեռնած յոթ երկրների արտգործնախարարները հայտարարեցին, որ բացառում են Մաքսային միությանն անդամակցելու դեպքում ԵՄ-ի հետ համագործակցելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, Արզումանյանի կարծիքով, Եվրոպան դեռ տարակուսում է:

 

Արաքս Մամուլյան


Շարունակությունը` այստեղ