www.yerevannews.am Այսօր Կոմիտաս 5ա շենքի բնակիչները բացօթյա ասուլիս էին կազմակերպել և ներկայացնում էին իրենց բողոքը` ապօրինի շինարարության դեմ:

 

Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ շինարարությունը նոր թափ է ստացել այն բանից հետո, երբ Նազենի Հովհաննիսյանի «Մարդկային գործոն» հաղորդման ժամանակ հյուրընկալվել են կառուցապատողը, ճարտարապետները և ակտիվիստները:
Նա նշեց, որ իրենք էլ պետք է մազնակցեին հաղորդմանը, սակաjն երբ իմացել են, որ պետք է մասնակցի ոչ թե կառուցապատողը, այլ՝ վերջինիս ինժեները, հրաժարվել են ներկայանալ հաղորդմանը:

 

«Ակտիվիստներից ուղղարկեցին Տիգրան Խզմալյանին, սակայն դա ճիշտ չէր, քանի որ իմ բնակարանի խնդիրն ինչպես կարող է մեկ ուրիշը լուծել: Այդ ամենը եղավ ի օգուտ բիզնեսմենի: Ես այստեղ ասացի, չգնացիք, զենք տվեցիք նրա ձեռքը: Նա ստեց հաղորդման ընթացքում բառի առաջին տողից մինչև վերջ, իսկ մեզնից ոչ մեկ այնտեղ չկար: Եվ այդ փոքրիկ հաղորդման ավարտից հետո ես ծիծաղեցի և ասեցի՝ Նազենին բոլոր պետական հարցերը լուծեց: Եվ հաղորդման հաջորդ օրն առավոտ շուտ ոստիկանների հետ բոլորը եկան, ներս մտան». – նշեց բնակիչը:

 

Բնակիչների հավաստմամբ, այդ ժամանակ շինարարությունը դադարեցված էր և վերսկսվել է Նազենիի հաղորդումից հետո միայն: «Ամոթ մեր պետությանը, որ ինչ-որ մի հաղորդավարուհի իրենց փոխարեն հարց լուծեց»- հայտարարեցին նրանք:

 

 

Մանրամասն կարող եք դիտել տեսանյութում: