Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակը 90-ականներին կարող էր զբաղեցնել նախագահական աթոռը, եթե որոշեր գնալ ընտրությունների:

 

Պուտինը խոստովանել է, որ Սոբչակի աշխատանքները կարդալուց հետո ասել է, որ հետաքրքիր կլինի բոլորի այդ թվում և մասնագետների, օրենքը ուսումնասիրողների համար:

 

«Նրա աշխատանքները կարդալուց հետո հասկանում ես, թե ինչպես է զարգացել իրավաբանական միտքը, ինչպես է այն բանեցվել հատկապես 80-ական թվականներին և դրանից հետո, երբ շուկայական տնտեսությունը սկսեց իրեն դրսևորել ամբողջ հզորությամբ: Ես այդ ամենը հաստատ գիտեմ: Այդ պատճառով վստահորեն բարձրաձայնում եմ այդ մասին»,-ասել է Վլադիմիր Պուտինը:

 

Պուտինի խոսքով՝  նա ոչ միայն հիանալի և բանիմաց մարդ էր, այլ նաև շատ ազնիվ: