Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստան կատարած իր այցերի ժամանակ երբեմն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար նրա սիրած գարեջուրն է բերել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ինձ Անգելա Մերկելը ժամանակ առ ժամանակ մի քանի շիշ ռադենբերգյան գարեջուր է բերում»,-ասել է Պուտինը։

Ավելի վաղ «Առաջին դեմքից» գրքում ՌԴ նախագահը պատմել էր, որ Դրեզդենում աշխատելու տարիներին 1980-ական թվականներին ինքն ընտանիքի կամ ընկերների հետ այցելել է Ռադենբերգ, որտեղ գտնվում է Արեւելյան Գերմանիայի լավագույն գարեջրի գործարաններից մեկը։