ՄԱԿ-ի ներկայացուցիչները հրապարակել են ամենաերջանիկ երկրների ամենամյա ցանկը: Հարցումներն անց են կացվել 150 երկրների հանրության շրջանակներում:
Ցանկի ձևավորման հիմքում ընկած են եղել այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են` կենսական որոշումներ կայացնելիս ազատության աստիճանը, յուրաքանչյուր անձին բաժին ընկնող ՀՆԱ-ն, կյանքի տևողությունը, կոռուպցիոն գործոնի աստիճանը և այլն:
Համապատախան չափանիշներով կազմված ցանկի պատվավոր տեղերը զբաղեցնում են հյուսիսային Եվրոպայի այն երկրները` Դանիան, Նորվեգիան և Շվեյցարիան: Տասնյակում ներառված են նաև Նիդերլանդները, Շվեդիան, Կանադան, Ֆինլանդիան, Ավստրալիան և Իսլանդիան: Առաջին քսանյակի մեջ են մտնում Իսրայելը, ԱՄՆ-ն և Նոր Զելանդիան: