Lragir.am North Caspian Operation Company կոնսորցիումը սկսել է նավթի արդյունահանումը «Կաշագան» նավթահանքում, որը գտնվում է Կասպից ծովի հյուսիսային հատվածում:
Հանքը դեռ պետք է շահագործվեր 2005 թվականին, սակայն հետաձգվել է երկրաբանական բարդ պայմանների եւ Ղազախստանի ու ներդրողների վեճի պատճառով: Նավթային շերտերը գտնվում են 4.7 կմ խորության վրա:
Կաշագանի յուրացման աշխատանքների վրա ծախսվել է 116 միլիարդ դոլար, այդ պատճառով այն համարվում աշխարհի ամենաթանկ հանքավայրը:
Շահագործման աշխատանքներին մասնակցում են Royal Dutch Shell, ExxonMobil, Total, Inpex, CNPC, ENI եւ ղազախական Կազմունայգազ ընկերությունները: 2013 թվականին պետք է արդյունահանվի մինչեւ 3 միլիոն տոննա նավթ: Հանքի պաշարները գնահատվում են 4.8 միլիարդ տոննա, իսկ ածխաջրածինների ընդհանուր պաշարները՝ 38 միլիարդ բարել: