Վրաստանի Զուգդիդի շրջանի Բաշի գյուղի բնակչուհին Ցիուրի Կվարացխելիան, կորցնելով իր որդուն 18 տարի առաջ, որոշել է չթաղել նրան, այլ պահել` զմռսելով նրա մարմինը սպիրտով. տեղեկացնում է Giorgianews.TV-ին:
Ցիուրին հույս է ունեցել, որ իր թոռը, ով հոր մահվան պահին եղել է ընդամենը երկու տարեկան, կարող է տեսնել իր հորը, երբ մեծանա:
Նրա թոռը, ով այժմ 20 տարեկան է, հաճախ է նայում հորը և հավատում, որ նա եղել է լավ մարդ: