Չելյաբինսկի բնաչուհին մեկ հարվածով գետնին է տապալել տղամարդուն, ով բռնություն էր գործադրում իր ընկերուհու նկատմամբ: Երկու երիտասարդ աղջիկներ նկատելով, որ տղամարդոը գոռում և բռնություն է գործադրում ընկերուհուն, մոտեցել են, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում: Տղամարդը աղջիկներից մեկին վիրավորում է, իսկ վերջինս ոտքով տապալում է տղային գետնին: Համացանցում հայտնվել է նաև դեպքի տեսանյութը:

 

Ավելի ուշ պարզվել է, որ կնոջը տղամարդու ճիրաններից ազատել է ոչ թե սովորական անցորդ, այլ թեքվանդոյի չեմպիոնը: Նրա խոսով` ինքը այդպես էլ չի հասկացել, թե ինչ կոնֆլիկտ էր տեղի ունեցել տղամարդու և իր սիրելիի միջև: Համացանցի որոշ օգտատերեր պնդում են, որ դա պարզեպես «Russia Open» գովազդն է եղել: Իսկ ոմանք էլ գտնում են, որ դա պարզապես ներկայացում է եղել: