Tert.am ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները որոշել են տիեզերքում կենսաբանական փորձ անցկացնել՝ Միջազգային տիեզերակայանում լատուկ (հազար) աճեցնելով, հայտնում է Russia Today-ը։

 

Բույսը կաճեցվի Vegetable Production System (VEGGIE) ծրագրի շրջանակներում և կունենա ոչ միայն գիտական, այլև կիրառական նշանակություն՝ հարստացնելով տիեզերագնացների սննդակարգը։

 

Այդ նպատակով գիտնականները կփորձեն ուղեծրի վրա աճեցնել լատուկի 6 ծիլ, որոնց համար արևի շողերին կփոխարինի լուսադիոդային լուսավորումը։

 

Օգտագործման համար լատուկը պատրաստ կլինի արդեն 1 ամսից։ Գիտնականները պարզել են, որ անկշռության պայմանները որևէ ազդեցություն չեն ունենան բույսի աճի վրա։ Դրանից հետո լատուկը բազմաթիվ թեստավորումներ կանցնի, որպեսզի հաստատվի, որ այն զերծ է տիեզերական բացիլներից։