Aravot.am  Չիխուախուա ցեղատեսակի ՄՈՆՍՏՐ անունով շունը …100 հազար դոլար կտակի միակ ժառանգն է: Նրա տերը Նյու-Յորքի սակարան-բորսայի առաջին կին բրոկեր Մյուրել Սիբերտն է:

 

Իր կտակում նա գրել է «չեմ ուզում, որ շնիկս մենակ մնա որեւէ ճանապարհի վրա»: Մյուրել Սիբերտը մահացել է այս տարվա օգոստոսին' ութսուն տարեկան հասակում, բորսայում աշխատում էր 1967 թվականից: Նրա կարողությունը գնահատվում է 48 միլիոն դոլար:

 

Սիբերտը գումար է կտակել նաեւ իր վարսավիրին, Նյու-Յորքի անասնաբուժական կլինիկային, քրոջը: Սա Կենդանուն գումար կտակելու առաջին դեպքը չի: 2007 թվականին մեծահարուստ Լեոն Հելմսին իր շանը կտակել էր 12 միլիոն դոլար: