Սվերդլովսկի մարզում կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ այն բանից հետո, երբ նրա 4-ամյա աղջկան խեղդել է նրա բարեկամը, հաղորդում է «gazeta.ru» կայքը:

 

Հուլիսի 30-ին տղամարդը մեծահասակների կողմից առանց հսկողության մնացած զարմուհուն հրավիրել է իր տուն, որտեղ նրանք սկսել են վիճել: Այդ վեճի ժամանակ տղամարդը խեղդել է աղջկան ու մարմինը տարել անտառ:

 

Այժմ տղամարդը ձերբակալված է:

 

Աղջիկն ապրում էր սոցիալապես անապահով ընտանիքում, որտեղ բացի նրանից դաստիարակվում էին ևս 3 անչափահասներ:

 

«Երեխաների մայրը, ով ծանր հանցագործությունների համար եռակի դատվածություն ուներ, չարաշահում էր սպիրտային խմիչքները, երեխաների նկատմամբ վարվում էր չափազանց կոպիտ: Նրա տասնամյա աղջիկը պարբերաբար փախչում էր տնից»,- հաղորդում է դատախազության կայքը:

 

Կնոջ նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեկան օրենսգրքի «Անչափահասի դաստիարակության ուղղությամբ պարտականությունների չկատարումը» հոդվածի հատկանիշներով:

 

Հեղինակ` «Փաստինֆո»