Henaran.am Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն շփման գծի մոտակա զորամասեր այցի ժամանակ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է սահմանին գրանցվող միջադեպերին, փոխանցում է apa.az –ը:
Նա ասել է, որ թեեւ դրանց հետեւանքով ադրբեջանցի զինվորներ են զոհվում, սակայն «Հայաստանը երկու անգամ ավելի զոհեր է տվել»։
Էլդար Սաբիրօղլուն անդրադարձել է նաև միջազգային կազմակերպությունների պահանջին՝ շփման գծից դիպուկահարներին հեռացնելու վերաբերյալ։
«Ադրբեջանական պետությունը, պաշտպանության նախարարությունը հրաժարվել են դա անել։ Մենք չենք հեռացնի դիպուկահարներին, քանի դեռ պատերազմը չի ավարտվել»,- ասել է նա։