Tert.am Շվեյցարացի ռեժիսոր Միլո Ռաուին առանց բացատրության Ռուսաստան մուտքի վիզա չեն տրամադրել: Շվեյցարացի ռեժիսորը, որը Մոսկվայում բեմադրել էր «Մոսկովյան դատավարություններ» ինտերակտիվ ներկայացումը, համարում է, որ վիզան մերժել են քաղաքական պատճառներով, գրում է dw.de-ն:
Pussy Riot խմբի' պայմանական ժամկետով ազատազրկման դատապարտված մասնակից Եկատերինա Սամուցևիչն այդ մերժումը որակել է որպես «խայտառակություն»:
Միլո Ռաուն իր ներկայացման մեջ վերարտադրել էր «Զգուշացեք, կրոն» և «Արգելված արվեստ» ցուցահանդեսների, ինչպես նաև Pussy Riot-ի գործերով դատավարությունների ընթացքը: Ներկայացումն ընդմիջվել էր Ռուսաստանի միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից, ովքեր կասկածել էին, որ ռեժիսորը խախտել է վիզային ռեժիմը: Շուտով պարզվել էր, որ այդ կասկածներն անհիմն են: