Tert.am Հաճախ գործողությունները շատ ավելի խոսուն են, քան խոսքերը, սակայն իտալացի գործարարը դիմել է առավել քան խոսուն գործողության, գրում է The Independent-ը:

 

Նա վերցրել է մուրճն ու կացինը և ընկերոջ հետ ջարդուփշուր արել իր 100 000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ BMW M6-ը՝ ի նշան սպասարկման հետ կապված բողոքի:

 

Իտալացին մեքենան բազմիցս տարել էր Իտալիայում BMW-ի սպասարկման սրահ, երբ վարելիս մեքենան սկսել էր ցնցվել: Սակայն նրան պատասխանել են, որ մեքենան գտնվում է սարքին վիճակում և ոչինչ անել չեն կարող: