System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Colta.ru» կայքին, որտեղ, պատասխանելով լրագրողի «արդյոք ինքը կո՞ղմ է գրող Սթիվեն Ֆրայի՝ Սոչիում ձմեռային Օլիմպիադան բոյկոտելու կոչին և արդյոք նման քայլերը կարո՞ղ են ուշադրություն հրավիրել Ռուսաստանում լեսբի–գեյ–բի–տրանսեքսուալ հանրության խնդիրների վրա» հարցին, ասել է.
«Ինչի՞ն հասան ԱՄՆ–ն ու Խորհրդային Միությունը, երբ 1980–ականներին բոյկոտեցին Սոչիի Օլիմպիադան։ Ինձ թվում է դա լուծում չէ։ Հոմոսեքսուալության քարոզչության մասին օրենքը (ինչ էլ, որ այդ տերմինը չնշանակի)՝ Պանդորայի տուփ է, որում լեսբի–գեյ–բի–տրանսեքսուալ հանրությանը պատկանող անձանց իրավունքները ճնշելու բազմաթիվ հնարավորություններ են թաքնված։ Կարծում եմ միասեռական մարզիկները պետք է բացահայտ հայտարարեն իրենց դիրքորոշման մասին և բաց թողնեն Սոչիի Օլիմպիադան։ Դա նրանց իրավունքն է և շատ կարևոր է այն օգտագործելը։ Չնայած, որ այդ օրինագիծը մեծ համակարք է վայելում բնակչության մոտ, այն պետք է չեղյալ հայտարարվի ակտիվիստների ճնշման ներքո։ Ձեզ մոտ, ինչպես ԱՄՆ–ում, մարդիկ սովոր չեն ապրել միասեռականների կողքին, այստեղից էլ՝ վախը։ Իսկ պնդումը, թե օրենքն ուղղված է միայն նրանց դեմ, ովքեր միասեռականություն են քարոզում երեխաների շրջանում՝ փաստացիորեն ճիշտ չէ»։