Աշխարհի ամենափոքր մեքենան համարվում է Phoenix-ը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում: Այն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այն իրական մեքենա է, որն ունի, նույնիսկ, պետհամարանիշեր: Բայց այդ մեքենան այնքան էլ անվտանգ չէ, քանի որ նախատեսված է միայն հարթ ճանապարհների համար, և արագությունը չի գերազանցում 40 կմ/ժ-ը: Այդպիսի «փոքրիկի» համար դա այնքան էլ վատ չէ:
Մեքենայի բարձրությունը 63,5 սմ է, լայնությունը՝ 65,3 սմ, իսկ երկարությունը՝ 1մ 26սմ: Իհարկե, այսպիսի չափսերի դեպքում դժվար է խոսել հարմարավետության մասին, բայց մեքենայի ստեղծողները հավատացնում է, որ մեքենան բազմաթիվ առավելություններ ունեն: Օրինակ, այդ մեքենայի համար կարիք չկա կայանատեղի փնտրել, քանի որ այն շատ փոքր է: