«Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին շրջանում «լավացել» են Ծառուկյանի և Վովա Գասպարյանի հարաբերությունները։ Ճիշտ է, Ծառուկյանն ամեն առավոտ չի զանգում նրան ու ասում՝ «Փարև, զորավար, Քաքոն է», սակայն վերջին շրջանում նրանց հանդիպումներն անչափ ինտենսիվացել են.

 

«Նրանք մինչև Ծառուկյանի քաղաքականության մեջ մտնելն էլ շատ մոտ էին. առաջին առյուծը հենց Վովան է նվիրել Ծառուկյանին, էդտեղից էլ ծագել է Ծառուկյանի մեծ սերը առյուծների հանդեպ, բայց երբ Քոչարյանը որոշեց ստեղծել ԲՀԿ-ն, Վովայի ու Ծառուկյանի միջով սև կատու անցավ, որովհետև հոկտեմբերի 27-ից հետո առանձնապես լավ չէին նաև Վովայի ու Քոչարյանի հարաբերությունները»։ Ի դեպ, Վովա Գասպարյանն իր ոստիկանական մկրտությունն ստացել է հենց Կոտայքի մարզից»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: