Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը (ՀՀԿ), որի կազմում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, սեպտեմբերի 19-23-ը ճանաչողական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում՝ հետեւելու Բունդեսթագի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների ընթացքին:

 

Այցի շրջանակում ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի «Քրիստոնեադեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության ընտրապայքարի ավարտական միջոցառմանը՝ Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա ՔԴՄ կուսակցության գործընկերների եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչների հետ: