«Ռոսկոմնադզորի» մամուլի խոսնակ Վլադիմիր Պիկովը հայտարարել է, որ Facebook սոցիալական ցանցը ընդգրկվել է արգելված տեղեկատվություն պարունակող կայքերի ցանկում:

Lenta.ru-ի փոխանցմամբ, Պիկովը նշել է, որ Facebook-ը արգելված կայքերի ցանկում ընդգրկելու պահանջով դիմողների նշել է, որ այդ սոցիալական կայքում տեղադրվում են ծխախոտային խառնուրդների մասին գովազդներ:

Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ Facebook-ի դեմ ուղղվել է 10 հայց, որից 3-ը ուղարկվել է փորձաքննության:
Facebook-ից նշել են, որ դեռևս որևէ ծանուցում «Ռոսկոմնադզորից» չեն ստացել:

Արգելված կայքերի ռեեստրը գործում է 2012թ.-ի նոյեմբերի 1-ից և այդ ցուցակում են ընդգրկվում մանկական պոռնոգրաֆիա պարունակող, թմրամիջոցներ և սուիցիդ քարոզող կայքերը: